Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին

Արխիվ 12-16

Դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին. Շվիդկոյ




 

 

‹‹Շատ ուրախ կլինեի, եթե այս ակումբը քննադատեր Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Համոզված եմ, որ քննադատությունն  որևէ կերպ չէր կարող վատ անդրադառնալ մեր երկրների հարաբերությունների վրա››,- ՀՀ ԱԺ-ում գործող Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական խորհրդարանական   ակումբի  նիստին ասաց  մասնակից Խաչատուր Քոքոբելյանը:

‹‹Մեզ պետք է կամք և ուժ ՝ ցույց տալու  այն անթույլատրելի  դեպքերը, որոնք այժմ կատարվում  են երկու երկրների հարաբերություններում: Կցանկանայինք, որ այս ակումբում քննարկվեին այնպիսի հարցեր, ինչպիսքն են մարդու իրավունքները, միգրացիոն խնդիրները և այլն: Այդ դեպքում ակումբն իսկապես արդյունավետ առաքելությունն կկատարեր››,- ավելացրեց նա: Սակայն ակումբում գտնվող ՀՀԿ-ական պատգամավորները Քոքոբելյանին  տեղեկացրին, որ այս նիստը ակումբի թվով 7-րդն է և որ նախկինում այդ խնդիրներից շատերին անդրադարձել են:

Պատասխանելով Խ. Քոքոբելյանին ՝ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ասաց. ‹‹Դուք կցանկանայիք, որ Ադրբեջանը զենքեր գներ Ա՞ՄՆ-ից, Գերմանիայի՞ց….չեմ կարծում, որ այդ դեպքում վտանգն ավելի քիչ լիներ: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի ձերբակալմանը, ասեմ, որ նա քիչ բան չի արել և՛ հայ հասարակության և՛ ռուս ժողովրդի համար: Բոլորս էլ անհանգստացած ենք այդ խնդրով››:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ միջամտելով առաջարկեց` Հայաստանին միջուկային զենք տվեք ու հարցը փակենք: «Մենք հայ ազգին ճանաչում ենք իբրեւ հզոր, մեծ ազգի, ինչպես հայերը` ռուսներին»,- եզրափակեց Շվիդկոյը:

Նյութը պատրաստեց Դուսյա Ղազարյանը


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ