Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՉԸ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԵՐԳԵԼ ՆԱԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ»

Արխիվ 12-16

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՉԸ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ.

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԵՐԳԵԼ ՆԱԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ»

 

Երաժիշտ, երգահան ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ 2005 թ-ին  «Ադանա» երգը ձայնագրել է տասը լեզվով, հիմա` քսան լեզվով. «Հիմա այս ամենը ցանկանում եմ զտել, դարձնել այն 15 լեզու՝ հարմարեցնելով 1915 թ-ի հետ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց  երաժիշտը:

Սակայն, սա դեռ ամենը չէ: Երգահանի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ  տարելիցին ընդառաջ ձայնագրել է նոր երգ հայերենով ու անգլերենով, որը ունկնդրին հասանելի կդարձնի  երգչախմբերի միջոցով: «Նույն երգը եվրոպական հայտնի երկրների երգչախմբերը միաժամանակ կկատարեն նույն տեղում, եթե հաջողվի, իսկ եթե ոչ` կնկարահանենք տեսահոլովակ եւ մոնտաժի միջոցով կստանանք մեր ուզածը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Արա Գեւորգյանը կոչ է անում հայ երգիչներին, մշակույթի  բոլոր ներկայացուցիչներին եւս խոսեն Հայոց Ցեղասպանության մասին, ոչ թե հայերեն, այլ օտար լեզվով. «Ամեն մի երգիչ, եթե Ցեղասպանության մասին մեկ այլալեզու երգ երգի, կարծում եմ արդյունքը տեսանելի կլինի»,- եզրափակեց ստեղծագործողը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ