Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՀԱՅ ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՅ ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

 

«Հայաստանում  դեղերի շուկան  մենաշնորհված չէ: Վառ ապացույցը մեր երկրում գործող 50 դեղարտադրող ընկերություններն են»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Հայաստանի  դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահ   Սամվել Զաքարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից դեղարտադրողների  սպասելիքներին,  Սամվել Զաքարյանի խոսքով՝  Հայաստանի առջեւ կբացվեն  նոր շուկաներ. «Այսօր  Հայաստանից դեղագործական ընկերություններն իրենց արտադրանքի 50%-ն  արտահանում են հիմնականում ԱՊՀ երկրներ, հետեւաբար, ասել թե  ԵՏՄ-ին անդամակցելուց հետո պետք է բացվի դռները  մեր առաջ, ճիշտ չէ»,- մանրամասնեց Հայաստանի  դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահը:

ՀԿ-ի նախագահի խոսքով՝  պետությունը պետք է  աջակցի դեղարտադրողներին, որպեսզի  նրանք կարողանան ավելի մեծ ծավալներով  արտահանել իրենց արտադրանքը. «Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետեւանքով ուկրաինական ծագման դեղերը ռուսական շուկա չեն մտնում եւ հակառակը, ուկրաինական շուկայում ռուսական դեղեր ներկայում չեն վաճառվում:Հայ դեղարտադրողները լավ հնարավորություն   ունեն այդ  բացը լրացնելու, բայց անհրաժեշտ է պետության աջակցությունը»:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ