Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՌԻԿԱՐԴՈ ՄՈՒՏԻՆ ԼՔՈՒՄ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՕՊԵՐԱՆ

Արխիվ 12-16

ՌԻԿԱՐԴՈ ՄՈՒՏԻՆ ԼՔՈՒՄ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՕՊԵՐԱՆ


Աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին պաշտոնապես մերժել է անցկացնել երկու ` Ջուզեպպե Վերդիի «Աիդա» եւ Ա. Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերային ներկայացումները: Այդ երկու ներկայացումներով բացվելու էր իտալական օպերայի խաղաշրջանը:
Օպերայի ղեկավարներին գրած իր դիմումի մեջ 73-ամյա մաեստրոն նշում է, որ օպերայու ստեղծվել է մի բարդ իրավիճակ, որը խանագարում է նրա ստեղծագործական աշխատանքին, եւ վտանգում  նաեւ ներկայացումների բեմադրությանը:
Օպերային թատրոնի ամառային սեզոնը արդեն փակվել է, իսկ աշնանային սեզոնի մեկնարկը նրա խոսքով` ձախողել են օպերայի արտիստները: Ջակոմո Պուչինիի «Լա Բոհեմա» օպերայի փոխարեն `նվագախումը ստիպված է եղել հանդիսատեսին մատուցել միայն դաշնամուրային երաժշտություն: Օպերայի արտիստները եւ աշխատակիցները առաջին անգամ չէ, որ բախվում են այսպիսի խնդիրների, որի հիմնական պատճառը քիչ ֆինանսն  է եւ աշխատակիցների կրճատումները: Հունվարին եւս մեկ ներկայացման պրեմիերա ձախողվեց, նվագախումբը կրկին ղեկավարում էր Մուտին: Այդ ժամանակ օպերայի արտիստները կրկին գործադուլ հայտարարեցին եւ դիրիժորը Միլանի  «Լա Սկալա» նվագախմբի հետ կրկին բեմում  միայնակ մնալով նվագել է միայն դաշնամուր:
Այնուամենայնիվ օպերային թատրոնի ղեկավարները հույս ունեն, որ Մուտին կփոխի իր որոշումը եւ կվերդառնա օպերա`նվագախումբը ղեկավարելու համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ