Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ Է

Արխիվ 12-16

ՙՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ`
ԹՈՒՐՔԻԱՆ  ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐ  ԱՆԵԼՈՒ Է
՚

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ  ՙԻրավունքը՚ պարզեց` Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո հայ-թուրքական հարաբերություններում  որեւէ փոփոխություն  կարելի է ակնկալել: ՙՈչ մի բան էլ չպետք է սպասենք՚,- հակիրճ պատասխանեց պրն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Էրդողանի` ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման  առաջ քաշելուն,  Լ. Սարգսյանի խոսքով` դա միշտ էլ Թուրքիան առաջ է քաշում: ՙՄենք միշտ էլ ասել եւ ասում ենք` պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել` առանց որեւէ նախապայմանի՚,-  հիշեցրեց մեր զրուցակիցը:
Պրոֆեսոր Սարգսյանը  վստահ է` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Թուրքիան  իմիտացիոն քայլեր  անելու է, որոնք մեզ համար ոչ մի նշանակություն չեն ունենալու: ՙՄենք պետք է ամբողջ աշխարհին իրազեկենք Հայոց ցեղասպանության եղելության մասին: Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող  գործընթացում բացթողումներ առայժմ չեմ տեսնում՚,- եզրափակեց Լեւոն Սարգսյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ