Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙՙՙՙՙՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵՏՐՈՅԻ ԵՐԿՈՒ ԿԱՅԱՐԱՆ ԿԱՎԵԼԱՑՆԵՆՔ՚

Արխիվ 12-16

ՙՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՊԱԳԱՅՈՒՄ
ՄԵՏՐՈՅԻ ԵՐԿՈՒ ԿԱՅԱՐԱՆ ԿԱՎԵԼԱՑՆԵՆՔ՚


- Ինձ, որպես քաղաքացու, հետաքրքրում է, թե մեր մետրոն որքան ուղեւոր կարող է տեղափոխել: Եթե ներքաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիները որոշեն միայն մետրոյից օգտվել, կարող է այդ ծանրաբեռնվածությանը դիմանալ: Նկատի ունեմ, որ Երեւանում խցանումների վերջն այդպես էլ չի երեւում: Մետրոն պետք է զգալի չափով այդ խնդրի լուծման մեջ իր դերն ունենար, բայց, կրկնեմ, խցանումներին վերջ չկա:
ք. Երեւան, Արմեն Դարբինյան
Հարցին պատասխանում է
Կարեն Դեմիրճյանի անվան
մետրոպոլիտենի գործերի կառավարիչ Ա. ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ.
-Եթե նույնիսկ օրական հարյուր հազար ուղեւոր էլ լինի, մենք կարող ենք հանգիստ տեղափոխել, այսինքն` ծանրաբեռնվածության առումով որեւէ խնդիր չունենք: Պետք լինիª լրացուցիչ գնացք էլ կարող ենք գիծ դուրս բերել, այնպես որ, խնդիր չկա այդ հարցում: Այսօրվա դրությամբ, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը օրական վաթսուն հազար ուղեւորից պակաս չի ունենում: Մեր միակ խնդիրը գծի երկարացումն է: Այս պահին, Եվրաբանկի հետ բանակցություններ են տարվում այդ ուղղությամբ, ըստ որի` հույս ունենք, որ ապագայում մետրոյի երկու կայարան կավելացնենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ