Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԿԻԼԻԿԻԱ՚ ՆԱՎԸ 12 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ՙԿԻԼԻԿԻԱ՚ ՆԱՎԸ 12 ՏԱՐԵԿԱՆ Է

11 տարի տեւողությամբ, միջնադարյան տեխնոլոգիաներով, հինավուրց գործիքների օգտագործմամբ կառուցված կիլիկյան Հայաստանի առեւտրային առագաստանավ ՙԿիլիկիա՚-ն այսօր ՙապրում՚ է Սեւանում եւ մոտակա ժամանակաշրջանում նավարկության չի պատրաստվում: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՙԱյաս՚ ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, ՙԿիլիկիա՚ նավի նավապետ ԿԱՐԵՆ ԲԱԼԱՅԱՆԸ տեղեկացրեց. ՙԱյս տարի ՙԿիլիկիան՚ դառնում է 12 տարեկան: Ճամփորդության ընթացքում 63 նավահանգիստ ենք այցելել, Եվրոպայի եւ Ասիայի 25 երկրներում եղել, անցել ենք ավելի քան 15.000 ծովային մղոն: Մեր մասնագիտության, մեր աշխարհի մեջ տարբերվողը միայն ու միայն ծովն է, ալիքները, ծովի հետ մեր շփումը... Ճամփորդությունը ստիպում է մտածել, բնության հետ երկար շփվելիս` կյանքի փիլիսոփայական հարցերն են վեր հանվում: Նավաստին առանց ծովի կյանք չունի: Հայաստանում այս ուղղությունը մարդկանց շնորհիվ զարգանում է` անկախ նրանից, թե ինչքան խոչընդոտներ, արգելքներ կան՚,- պատմում է նավապետը եւ վստահեցնում, որ նավը սիրո կուտակում է, եւ որ նավաստու համար ամենակարեւորը համբերությունն է, որովհետեւ օրերով, շաբաթներով, ամիսներով կարող ես նավարկել ու ափ չտեսնել:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ


ՙԿիլիկիայի՚ երկարությունը 20 մ է, լայնությունը` 5 մ, բարձրությունը` 4,85 մ, ջրատարողությունը` 50 տ, առագաստազինումը` լատինական առագաստ` 100 քմ մակերեսով: Միջնադարում այդպիսի նավերի վրա տեղափոխում էին խաչակիրներին, ապրանքներ էին մատակարարում ամբողջ Միջերկրական ծովով եւ ավելի հեռու: 2002 թվականի մայիսին Սեւանա լճի նավարկությամբ է ՙմկրտվել՚ ՙԿիլիկիան՚:
Նավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով` ամբողջովին կրկնելով հին նավերին` սկսած ընդհանուր տեսքից մինչեւ ամենափոքրիկ ձեւավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից: Կառուցմանն օգնել են նաեւ գծագրերը, որոնց մակարդակով վերականգնվել են 26 նավատեսակներ, որ գոյություն ունեին պատմական Հայաստանի տարածքում` գետային, լճային, ծովային միջավայրում: Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ