Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԴԵՌ ՀԱՐՄԱՐ ԱՂՋԻԿ ՉԵՆՔ ԳՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙԴԵՌ ՀԱՐՄԱՐ ԱՂՋԻԿ ՉԵՆՔ ԳՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ՚

Անկախության 23-ամյակին Երեւանի մարզահամերգային համալիրում էր գտնվում նաեւ հումորի մեծ վարպետ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ով իր յուրահատուկ ժպիտով եւ ներկայությամբ դրական զգացողություններ էր պարգեւում ներկաներին: ՙԻրավունքը՚ պարոն Ղազարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով որն է անկախության ամենամեծ ձեռքբերումը. ՙԵս չեմ ուզում խոսել ձեռքբերումներից, պարզապես ուզում եմ ի սրտե շնորհավորել մեր ժողովրդին: Ուրախ եմ, որ անկախ ենք, ուրախ եմ, որ կանք, հայ ազգը գոյություն ունի, աշխարհով մեկ սփռված է, եւ ուր էլ գնում եմ, մեր մասին բոլորը գիտեն, ճանաչում են՚: Կես կատակ, կես լուրջ` Աշոտ Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի հանրապետությունն արդեն 23 տարեկան է, բավականին հասուն տարիք անգամ ամուսնանալու համար, ժամանակը չէ ամուսնացնելու: Հումորի վարպետը հանկարծակիի եկավ: ՙԻսկ ում հետ ամուսնացնենք, ես չգիտեմ... բայց հարմար աղջիկ դեռ չենք գտել ամուսնացնելու համար՚,- իրեն հատուկ հումորով պատասխանեց դերասանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ