Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

Կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել. Գալուստ Սահակյան


Հայաստանի Հանրապետական կուսակցության համար կառավարման գործող կիսանախագահական համակարգը ձեռնտու է՝ ելնելով նեղ կուսակցական շահերից, սակայն ՀՀԿ-ում, համապետական շահերից ելնելով, գտնում են, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրում իր կուսակիցների կարճ հիշողությունը, որ ընդամենը մեկ տարի առաջ խիստ քննադատում և անգամ վտանգավոր էին համարում կառավարման խորհրդարանական համակարգը, իսկ այսօր նույն եռանդով հակառակն են պնդում: «Համապետական շահերից ելնելով՝ մենք գտնում ենք, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել: Մենք ոչ թե գտնում ենք, որ դա այն բանաձևն է, որը սպառիչ կերպով բավարարում է ՀՀԿ-ին, այլ սպառիչ ձևով բավարարում է մեր հասարակությանը և քաղաքական ուժերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով` այսօր իշխանությունները ոչ թե մտածում են կառավարման չինովնիկական պրոցեսներով առաջ գնալու, այլ այն մասին, որ քաղաքական համակարգն ինքը կարողանա կառավարման մաս դառնալ: «Այս տեսակետից` մենք ինքնազսպման մեխանիզմներով գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ