Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՍԱԼԱ-Ն՝ ՍԻՐԻԱՅԻ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՅԵ՞ԿՏ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՍԱԼԱ-Ն՝ՍԻՐԻԱՅԻ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՅԵ՞ԿՏ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքը»   սեպտեմբերի 15-ի հրապարակման մեջ անդրադարձել էր արցախյան ազատամարտի  հերոս, ազատամարտիկ Մոնթե Մելքոնյանի ընտանիքի անդամներին, Մոնթեի եւ նրա կնոջ, Վազգեն Սարգսյան-Մոնթե  հարաբերություններին: Ինչպես  խոստացել էինք, այսօր անդրադառնում ենք ԱՍԱԼԱ-ում Մոնթեի դերակատարության, ԱՍԱԼԱ-յում  պառակտումների, ինչպես նաեւ ԱՍԱԼԱ-ի ներկա գործունեության մասին:

Վահե Շահմուրադյանը Մոնթեի հետ ծանոթացել է Թեհրանում՝ 1978-ին: «Մոնթեն ազնիվ էր, տաղանդավոր,  նվիրյալ, որքան էլ զարմանալի է նաեւ ֆեմինիստ էր: Դրա համար էլ  Մարտունու ժողովուրդը սիրեց ու ենթարկվեց նրան: Հիշում եմ՝ մի անգամ Մոնթեն ասաց, որ իրեն փող պետք չէ: Եթե սոված լինի, որ հայի տունը մտնի, իրեն մի կտոր հաց կտան: Ու էդպես էլ կար»,- հիշում է Վահե Շահմուրադյանը:

Խոսելով Մոնթեի դերակատարության մասին ԱՍԱԼԱ-ում՝  Մոնթեի ընկերոջ խոսքով՝ ԱՍԱԼԱ-ը վերափոխվեց, երբ Մոնթեն ու շատ գրագետ երիտասարդներ միացան այդ կառույցին: Մինչ այդ՝ Սիրիայի գաղտնի ծառայությունները Լիբանանի արեւելյան հատվածի վրա վերահսկողություն չունեին: «Իրենց գործակալին՝ԱՍԱԼԱ-ի հիմնադրին՝ Մոջահեդին հանձնարարում են ստեղծել  հայկական մի խումբ: Մոջահեդը հայերեն չգիտեր, ոչ էլ հասկանում էր, նա անկիրթ, տգետ, հոգեկան հիվանդ, շիզոֆրենիկի մեկն էր: Հանձնարարությունը կատարելու նպատակով նա կապվեց հայերի հետ»,- մանրամասնեց ազատամարտիկը:

Մանրամասները՝ տեսանյութերում

 

 

 

շարունակելի

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ