Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԵԹԵ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ ԵՐԿՆԱՔԱՐ ԸՆԿՆԻ…».ԱՍՏՂԱԳԵՏ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ ԵՐԿՆԱՔԱՐ ԸՆԿՆԻ…».ԱՍՏՂԱԳԵՏ

 

Երկիր մոլորակի վրա երկնաքարերի ընկնելու մասին հաճախ կարելի է լսել: Հյուսիսային Կալիֆոռնիայում, Սվերդլովում, Նիկարագուայում նախորդ տարի երկնաքարերի ընկնելու դեպքեր են արձանագրվել: Երկու տարի առաջ էլ երկրաքար էին գտել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: «Իրավունքը» աստղագետ Արեգ Միքայելյանից պարզեց՝ արդյոք կարելի է ենթադրել, որ Երկիր մոլորակին վտանգ է սպառնում: Ըստ աստղագետի՝ Հայաստանը պետք  է ստեղծի երկնաքարերն ուսումնասիրող մի խումբ կամ ծառայություն, ովքեր  կհետեւեն երկնաքարերի ընթացքին: «Շատ հաճախ դրանք պատահական են ընկնում եւ եթե փոքր քարեր են, հնարավոր չէ նախօրոք դրանց մասին տեղեկանալ, իսկ խոշորներին  կարելի է հետեւել: Առայժմ Երկիր մոլորակին  կոնկրետ վտանգ չի սպառնում, բայց աստված մի արասցե  եթե Երեւանի վրա  ընկնի փոքր երկնաքար, դա իրոք լուրջ աղետ կլինի»,- մանրամասնեց Արեգ Միքայելյանը՝հավելելով, որ որքան մեծ  է  տվյալ երկրի տարածքը, այնքան երկնաքարի ընկնելու հավանականությունը  մեծ է:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ