Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԸ` ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ

Արխիվ 12-16

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԸ` ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ այդ զառամյալ կուսակցության առաջարկություններն արդեն ներկայացված են Գագիկ Հարությունյանի հանձնաժողովին, եւ հանձնաժողովում ուսումնասիրության արդյունքներով այս շաբաթվա վերջ կկայանա հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Մեր աղբյուրի վկայությամբ, եթե հանդիպման արդյունքում փոխըմբռնում ձեռք բերվի, ապա հետագա շարունակությունը կտրվի արդեն ՀՀԿ-ՀՅԴ ձեւաչափով, ու բացառված չէ, որ որոշակի փուլում այդ համագործակցությունը նաեւ հրապարակայնացվի: Բայց միաժամանակ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ դեռեւս հույս ունեն, որ ՀՅԴ առաջարկությունների շուրջ խորհրդակցությունները կունենան բացասական ելք, ինչը կստիպի ՀՅԴ-ին վերադառնալ ՙքառյակի՚ գիրկը: Բայց ասում են, թե ՀՅԴ-ի վերնախավի ներսում նախկին գործընկերների այդպիսի հույսերին քմծիծաղով են վերաբերվում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ