Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Ի ՀԻՇԱՏԱԿ ՙՔԱՌՅԱԿԻ՚` ՙԵՌՅԱԿԸ՚ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԷՐ 4 ԿԵՏԵՐԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

Ի ՀԻՇԱՏԱԿ ՙՔԱՌՅԱԿԻ՚` ՙԵՌՅԱԿԸ՚ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԷՐ
4 ԿԵՏԵՐԻ ՇՈՒՐՋ


Ի հիշատակ նախկին ոչ իշխանական ՙքառյակի՚` երեկ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՙեռյակ՚ դարձած ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՙԺառանգություն՚ խմբակցությունների ներկայացուցիչների փակ նիստից հետո նշեց, որ երեք ուժերը հերթական աշխատանքային նիստին քննարկել են չորս հարց: Վերջիններիս գլխավոր հարցը, իհարկե, հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին մարդ ՙհավաքելն էր՚, ինչի մասին Ռ. Հակոբյանն ասաց, որ առաջիկայում կլինի մարզային այցելությունների հաստատում. ՙԱրդեն համապետական հանրահավաքի օրակարգի ձեւավորման ժամանակն է, այն բնականաբար չի կարող լինել երկու կետով, ընդգրկուն օրակարգ կլինի, հետեւաբար շատ կարեւոր են մարզային այցելությունները, որոնք կազդեն նաեւ ընդհանուր օրակարգի ձեւավորման վրա՚: Ի դեպ, այս անգամ վերոնշյալ ուժերը ոչ մեկի հրաժարականը չեն պահանջելու: ՙԵռյակը՚ նաեւ դեռ հույսը չի կորցնում ՀՅԴ-ից: ՙԻրավունքի՚ այն հարցին, թե արդյոք կբացառեն ՀՅԴ-ի վերադարձը ՙեռյակ՚, Ռ. Հակոբյանը նկատեց. ՙԵս ոչինչ չեմ բացառում՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ