Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Դատախազությունը բավական արագ արձագանքեց մեր դիմումներին. ՎՊ ՆԱԽԱԳԱՀ

Արխիվ 12-16

Դատախազությունը բավական արագ արձագանքեց մեր դիմումներին.


ՎՊ ՆԱԽԱԳԱՀ

 

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ԱԺ Գիտության Կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի հանձնաժողովի հետ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ միայն թվեր ներկայացնելով չէ եւ որ հարկավոր է այդ խախտումներ իրականացնողներին եւ գումարներ յուրացնողների նկատմամբ քրեական գործ բացել եւ պատասխանատվության ենթարկել ապա հավելեց. «Ես եթե լինեի ձեր փոխարեն կուղարկեի դատախազություն, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ խախտումները հայտնաբերելուց հետո ասում եք` ախպեր ջան խախտում ես արել, էլ չանես»,- ասաց Մանուկյանը և Ի. Զաքարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու հայտնաբերված խախտումների համար: ՎՊ նախագահը, պատասխանելով հարցապնդմանն, ասաց որ հայտանաբերված բոլոր խախտումների համար քերական գործ է հարուցվել: «Դատախազությունը բավական արագ արձագանքեց մեր դիմումներին և հիմա գործընթաց է իրականցվում: Առաջացած հարցերի հիմնական պատճառն օրենսդրական դաշտում կուտակված խնդիրներ են և այդ օրենքների սխալ ձևակերպումը»,- ասաց Իշխան Զաքարյանը և հավելեց, որ առաջացած հարցերի հիմնական պատճառն օրենսդրական դաշտում կուտակված խնդիրներ են և այդ օրենքների սխալ ձևակերպումը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ