Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԷՍՕՐ ՈՐ ԱԽՊԵՐՍ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ Է ԿՌԻՎ ՏԱԼԻՍ, ՊԱՏՃԱՌԸ ՄԻ ՀԱՏ ԱԶԴԱՆՇԱՆ ՏԱԼՆ Է՚

Արխիվ 12-16

ՙԷՍՕՐ ՈՐ ԱԽՊԵՐՍ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ Է ԿՌԻՎ ՏԱԼԻՍ, ՊԱՏՃԱՌԸ ՄԻ ՀԱՏ ԱԶԴԱՆՇԱՆ ՏԱԼՆ Է՚

Օրերս Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներ` հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաններին դաժանաբար ծեծի են ենթարկել: Ըստ տարածված լուրերի` ծեծի պատճառը եղել է իրար ճանապարհ չզիջելը:
Դեպքի մանրամասներին փորձեցինք տեղեկանալ դաժան ծեծի ենթարկված` այժմ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնված Հրավարդ Սարգսյանի եղբորից` Մուշեղ Սարգսյանից.
-Էսօր որ ախպերս մահվան հետ է կռիվ տալիս, պատճառը մի հատ մեքենայի ազդանշան տալն է: Եղբորս տղան էր մեքենայի ղեկին, դրանք փակել են ճանապարհը, էրեխեն ազդանշան է տվել, սրանք էլ դեմը կտրել են եւ չեն թողել առաջ գնա: Մերոնք դուրս են եկել մեքենայից, ու ախպորս տղու ասելով` էն տեսել, որ հայրը ծեծված` արդեն գետնին ընկած է: Անաստված մարդիկ են եղել, էսօր ախպերս ծայրահեղ ծանր վիճակում ա, բժիշկները հույս չեն տալիս, ու էս ամեն ինչը` մի հատ սիգնալի պատճառով:
Հավելենք, որ վերոնշյալ դեպքի հետ կապված քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Իսկ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաններին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 27-ամյա Հրանտ Շաբոյանը ձերբակալված է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ