Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԵԼԸ ՙԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԿՆՈՋ ԵՂԲՈՐ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԵԼԸ
ՙԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԿՆՈՋ ԵՂԲՈՐ ՀԵՏ՚


Օրերս սահմռկեցուցիչ սպանություն է եղել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Իր տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել էր Հայկանուշ Աշուղյանի դիակըª կտրված պարանոցով: Իսկ նրա եղբորոդի Րաֆֆի Աշուղյանը` կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն: Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը նշեց, որ տեղյակ չէ սպանության մանրամասներին, սակայն.
- Այդ տղան ¥սպանության մեջ կասկածվողը-հեղ¤ մեր գյուղում մորաքրոջ տանն էր ապրում: Վերջինս էդ տուն մտնում-ելնում էր, բարեկամական կապեր էր հաստատել սպանված կնոջ եղբոր հետ, որ վերջում էս օրին հասցնի: Սպանվածը ամուսնացած չէր: Ըստ տարածված եւ շրջանառվող լուրերի` կնոջ դիակը հայտնաբերվել է մերկ: Ընդ որումª մերկ է եղել նաեւ այդ տղան:
Հավելենք, որ ըստ գյուղում շրջանառվող լուրերի` հանցագործը փորձել է բռնաբարել Հայկանուշին, ով դիմադրություն է ցույց տվել: Հանցագործն էլ դանակով հարվածել ու փորձել դիմել փախուստի` տան մոտ լսելով ձայներ: Ըստ նույն լուրերի` հեռանալիս նրան ճանաչել է Րաֆֆի Աշուղյանը, ով եւս դանակի հարված է ստացել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ