3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՈՐՈՆՎՈՒՄ Է ՆՈՐª ՄԱՀԱԲԵՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՈՆՎՈՒՄ Է ՆՈՐª
ՄԱՀԱԲԵՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ


Ռուսաստանի Դաշնության Կիրովի մարզում տեղի էին ունեցել մասսայական թունավորումներ: Պաշտոնական տվյալների համաձայն` թունավորվածների թիվը 120 է: Չորս անձ մահացել էր: Հիմնական աշխատանքային վարկածը ոստիկանները համարում են նոր թմրանյութի օգտագործումը, որի աղբյուրը դեռ չի բացահայտվել:


ՙՏԵՂԱՎՈՐՎԵՑ՚ ԱՇԽԱՏԱՆՔԻ

32-ամյա պետերբուրգցին ապամոնտաժել էր մի շենքի վերելակի սարքավորումները եւ ընդունման կետ էր հանձնել գունավոր մետաղից պատրաստված մասերը: Մեկ շաբաթ անց վնասակարը ձերբակալվել էր: Նկատի ունենալով, որ արարքը կորակվի նաեւ որպես գողությունª կարելի է ենթադրել, որ բազմաթիվ անգամ դատապարտված հանցագործը բավականին որոշակի ժամանակով աշխատանքով ՙապահովված՚ կլինի: Միաժամանակ, ավելորդ չէ արձանագրել Ռուսաստանի Դաշնության քրեադատավարական օրենքի լիբերալիզմը. մեղադրյալը բաց էր թողնվելª չհեռանալու վերաբերյալ պարտավորություն ստանձնելուց անմիջապես հետո:


ԷՍՏՈՆԱՑԻՆª ԷՍՏՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻՑ...

ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքում ձերբակալվել էր խոշոր թմրահանցագործ: Միջազգային հետախուզման հայտարարված էստոնացի 42-ամյա քաղաքացին հայտնաբերվել էր Էստոնական փողոցում: Ինչպես ասում ենª բռնվել էր հանցագործության վայրում, հետեւաբար` քրեական վարույթը բարդ չի լինիª եթե, իհարկե, որոշվի, թե ով է սկզբից դատելու հանցագործին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ