Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙՙՙՙՙԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ

Արխիվ 12-16

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ

Երեկ Երեւանի կենտրոնական մանկական այգում (Կոմայգի) ՙՀամահայկական ծնողական կոմիտե՚, ՙՄայրաքաղաքը` յուրաքանչյուրիս՚, ՙԱզգային արժեքների պահպանման ճակատ՚ ՀԿ-ների ու մի շարք երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ` ի պաշտպանություն ընտանիքի հոգեւոր ու ավանդական արժեքների:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՙՄայրաքաղաքը` յուրաքանչյուրիս՚ ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանն ասաց, որ նման համերգները շարունակական են լինելու. ՙՓորձելու ենք ամեն ամիս նմանատիպ միջոցառումներ կազմակերպել` հանուն ընտանիքի ու սիրո՚:
Մելինեի խոսքով` այս միջոցառումներով փորձում են ընտանիքի ավանդական արժեքների կրող դարձնել նաեւ նրանց, ովքեր այսօր սխալ ճանապարհի վրա են, այլասերվածության հետեւորդ են:
Մինչ համերգը, խոսքով հանդես եկան երգչուհի Անահիտ Շահբազյանը, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը` հանուն ավանդական արժեքների պահպանման:
Համերգից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սուրբ կաթողիկե եկեղեցի` մոմավառություն կատարելու:
Ի դեպ, հանդիսատեսի շարքում մեծ թիվ էին կազմում ՙՀայ ասպետ՚ հաղորդաշարի փոքրիկ մասնակիցները:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ