Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությանը

Արխիվ 12-16

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությանը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության անդամներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշել է. «Դուք այսօր պատվով կատարում եք ձեր առջեւ դրված խնդիրը՝ նպաստելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակմանը եւ գաղափարների տարածմանը: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամենօրյա աշխատանք է պահանջում, եւ յուրաքանչյուր ոլորտ, սկսած դպրոցից, իր դերակատարումը պետք է ունենա: Ժամանակները փաստում են, որ դուք մշտապես հավատարիմ եք ձեր որդեգրած առաքելությանը: Ես հպարտ եմ, որ օգոստոսին՝ սահմանային գոտում տիրող լարվածության ժամանակ, արծիվներն իրենց տեղում էին եւ թշնամուն չհանդուրժող կեցվածքով զգաստ կանգնած էին»:

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուրախությամբ փաստեց, որ «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունն այսօր ուրույն դերակատարում ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում:

«Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը խորհրդարանի ղեկավարին մանրամասնությամբ ներկայացրեց չորսուկես տարիների աշխատանքը եւ խոսեց Հայաստանի սահմաններում տեղակայված գրասենյակների ու մասնաճյուղերի գործունեության վերաբերյալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ