Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԽՈՇՈՐԻՆ ԽՈՇՈՐԻ ՉԱՓՈՎ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՄԱՆՐԻՆ՝ՄԱՆՐԻ ՉԱՓՈՎ». ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ԵՐԵԿՎԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ Մ

Արխիվ 12-16

«ԽՈՇՈՐԻՆ  ԽՈՇՈՐԻ ՉԱՓՈՎ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՄԱՆՐԻՆ՝ՄԱՆՐԻ ՉԱՓՈՎ». ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ ԵՐԵԿՎԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից  այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչն է պատճառը, որ շրջանառության հարկը 3%-ից 1% է իջել, որը, սակայն առաջացրել է առեւտրականների դժգոհություն: Այն դրսեւորվեց երեկվա բողոքի ակցիայով ՀՀ կառավարության դիմաց:

Վարդան Այվազյանի համար  զարմանալի է առեւտրականների բողոքը, քանի որ  հարկատուն պետք է վաճառած ապրանքի համար փաստաթուղթ ցույց տա:

Վարդան Այվազյանը համաձայն չէ այն տեսակետին, թե մանր  ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին օգտագործում են խոշորներին ստվերից հանելու համար:  «Խոշորին  խոշորի չափով են օգտագործում, մանրին՝ մանրի չափով: Եթե խոշոր բիզնեսի ներկայացուցիչները մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին փաստաթուղթ չտան, պետք է տուգանքներն ավելացնել  փաստաթուղթ չտալու համար: Դրա համար գոյություն ունի երրորդ անձից տեղեկատվություն ստանալու միջոց: Մանր բիզնեսով զբաղվողները պետք  է ասեն՝ ով իրենց փաստաթուղթ չի տվել»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը՝  հավելելով, որ  համաձայն չէ այն տեսակետին, թե  ՀՀ կառավարությունը վախենում է  դիպչել   խոշոր բիզնեսով զբաղվողներին:

Ինչ վերաբերում  է շրջանառվող  այն լուրերին, թե երեկվա բողոքի ակցիան ուղղորդված էր խոշոր օլիգարխների կողմից, Այվազյանն ասաց, որ այդ տարբերակը չի բացառում, բայց հստակ պատասխանել չի կարող:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ