Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ «ԵՐ՞Բ, Ո՞Վ »

Արխիվ 12-16

ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ «ԵՐ՞Բ, Ո՞Վ»

 

Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանը վերստին նշանակվեց Սյունիքի մարզպետ: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին փոխարինում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, այժմ խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդուն` Վահե Հակոբյանին, ով էլ ժամանակին փոխարինել էր հենց Սուրիկ Խաչատրյանին: Ուստիեւ` փորձեցինք Մ. Հակոբյանից կարծիք հարցնել այս նոր նշանակման հետ կապված, բայց պարզվեց, որ նա դեռ տեղյակ չէր Ս. Խաչատրյանի վերանշանակման մասին.

- Խի արդեն նոր մարզպետ ունի՞ Սյունիքի մարզը:

- Այո, չգիտեի՞ք:

- Չէ, ես Հայաստանում չեմ, եր՞բ, ո՞վ է նշանակվել:

- Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ուրախ ե՞ք:

- Էնպես չի, որ ուրախությունից ցնծում եմ, բայց դե լավ, ինչ ա էղել:

- Պարոն Հակոբյան, ասում են` Ձեր կոմբինատից` որպես տնօրեն, դուրս գալուց հետո, այնտեղ կադրային ջարդ է իրականացվում, դրան գումարած ղեկավար կազմի աշխատավարձերն են երկուսից երեք անգամ կրճատվել: Տեղյա՞կ եք:

- Ցավդ տանեմ, ես ասացի` չէ, Հայաստանում չեմ, որ գամ` համապատասխան ինֆորմացիա կունենամ, էդ ժամանակ կպատասխանեմ: Թե չէ, հիմա ոչինչ չեմ կարող ասել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման բան չի կարող լինել, բայց դե, հաստատ չգիտեմ, եղա՞վ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ