Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՇՈՒՄ ԵՆ «ՃԿՈՒՅԹԻԿ» ԵՐԳՈՎ

Արխիվ 12-16

ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՇՈՒՄ ԵՆ «ՃԿՈՒՅԹԻԿ» ԵՐԳՈՎ


Հայտնի երգիչ, կոմպոզիտոր Մարթեն  Յորգանցը Հայաստանում է: Նա Հայաստան է եկել նշելու «Վաղարշապատ» երգի պարի համույթի 10-ամյակը, քանի որ համույթի լավագույն բարեկամներից է: Երգչի խոսքով` ինքը Հայաստանի մեծ սիրահարն է, ով ամեն անգամ այստեղ այցելելով հայտնաբերում է  դրական փոփոխություններ.«Շատ ուրախ եմ, որ ամեն անգամ այստեղ  գալով նկատում եմ լավ փոփոխություններ: Որախ եմ նաեւ, որ ինձ այստեղ հիշում եմ, քանի որ Վաղարշապատում կայացած համերգի ընթացքում փոքրիկները անընդհատ պահանջում էին, որ երգեմ «Ճկույթիկ» երգը: 30-ից ավելի  երգեր ունեմ փոքրիկների համար, սակայն այս երգը շատ սիրողներ կան, ինչը ինձ համար մեծ պատիվ է»,նշեց ՄԱՐԹԵՆ  ՅՈՐԳԱՆՑԸ : Ըստ նրա`այսօր հայկական գաղութներում հնչում է միայն հայկական երգեր: Նա նույնպես ելույթներ է ունենում Ֆրանսիայի հայկական գաղութում, սակայն Հայաստանի բեմում իրեն ավելի լավ է զգում.«Իմ ստեղծագործական գործունեությունը սկսելուց ի վեր` 139 համերգ եմ ունեցել Հայաստանում, որոնցից 88-ը` տեղի է ունեցել Մարզահամերգային համալիրում»,-ասաց երգիչը եւ պատմեց համերգներից մեկի հետ կապված իր հիշողությունը. «1989 թվականին հենց համերգի ժամանակ ես դարձա մի փոքրիկ տղայի կնքահայրը, սա իմ ամենամեծ հիշողությունն է, որ մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա: Այսօր այդ տղան ինձանից ավելի բարձրահասակ է, ով միշտ ինձ այցելում է: Սա շատ զորավոր զգացում է»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Մարթեն Յորգանցի հետ «Իրավունքի» էքսկլյուզիվ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք  տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ