Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՈՃՐԱԳՈՐԾԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՈՃՐԱԳՈՐԾԸ


Սեպտեմբերի 21-ին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից պայթեցվել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այստեղ ամփոփված  են Հայոց Ցեղասպանության զոհերի մասունքնեը, որոնք Դերզորի անապատում բազմաթիվ զրկանքներ կրելուց հետո կնքել են իրենց մահկանացուն: Փաստ Է, որ այս ահաբեկչական խմբավորման անդամներից շատերը թուրքեր են եւ ֆինանսավորվելով Թուրքիայի կողմից կատարում են վերջինիս ցանկությունները: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան ճշմարտությունը ընդունելու փոխարեն շարունակում է իր ոճրագործությունները, այս անգամ նրա զոհերը ոչ թե հայերն են, այլ հայկական կոթողները: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ով է թուրքը`Հայաստանում սկսել են չզարմանալ նրա կատարած քայլերի վրա, քանի որ ձեռագիրը նույն է, ինչ 1915 թվականին եւ դրանից հետո: Մեկ բան հաստատ է`զենքը երբեք վայր չպետք է դնել`ժամանակները փոխվում են, իսկ թուրքը մնում է նույն եղեռնագործը:

Հրատապ այս  հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարարոթյան Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի եւ «Սասուն» ազգագական երգի ու պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Նրանց հետ զրույցն ամբողջությամն կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ