Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԵԹԵ ՀՐԱՎԵՐ ԼԻՆԵՐ ՄԻՏԻՆԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՄԵՆՔ ԿՄՏԱԾԵԻՆՔ» ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՀՐԱՎԵՐ ԼԻՆԵՐ ՄԻՏԻՆԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ,

ՄԵՆՔ ԿՄՏԱԾԵԻՆՔ» ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ

 

«Իրավունքի» այն հարցին, եթե ՕԵԿ-ը հրավեր ունենար մասնակցել եռյակի միտինգին, ինչպիսի՞ն կլիներ ՕԵԿ-ի արձագանքը, խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ասաց:

- Եթե հրավեր լիներ մենք կքննարկեինք: Այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Միայն կարող եմ փաստել, որ բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են: Սակայն դա չի նշանակում, որ հիմա միասնական միտինգի, կամ միասնական հանդիպումների գնալը պարտադիր կանոն է: Եղել են դեպքեր, երբ նույն քառյակի մաս կազմող ուժերի հետ տարբեր հարցերի հետ կապված համագործակցել ենք այլ ձեւաչափով: Մասնավորապես, որպես օրինակ կարող եմ բերել մեր կողմից սեպտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը, որին միացան նույն քառյակի մաս կազմող ուժերի պատգամավորներ եւ որտեղ մենք պետք  է քննարկենք եւ լուծում տանք ԴԱՀԿ-ի կողմից առանց դատարանի որոշման մարդկանց գույքի եւ  հաշիվների վրա կալանք դնելու հարցին: Մենք եւ ս ամռանը հանրահավաք կազմակերպեցինք եւ հրապարակավ բոլորին հրավիրեցինք հանրահավաքին, սակայն այն ուժերը, որոնք չմասնակցեցին հանրահավաքին, վստահ եմ, որ,այդուհանդերձ, նույնպես դեմ էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Այնպես որ այս մասով ամեն ինչ կարգին է:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ