Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

« ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԷ

Արխիվ 12-16

« ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԷ

 

Հոկտեմբերին տասին Հայաստանը ստորագրելու է ԵՏՄ-ի անդամակցության  պայմանագիրը:  Այդ օրը տեղի է ունենալու նաեւ ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» հանրահավաքը:  «Իրավունքը» ԲՀԿ  պատգամավոր Միքայել Մելքումյանից պարզեց՝ ԲՀԿ-ը ի վերջո կողմ է Հայաստանի՝ԵՏՄ անդամակցությանը, թե ոչ: «Բայց մենք վերջնական փաթեթներն ունե՞նք, երբ վերջնական փաթեթները կստանանք, մեր բոլոր ապրանքների, Առեւտրային համաշխարհային կազմակերպության հետ կապված հարցերը կհամարենք լուծված կլինեն…բայց այսօր մենք գրավոր փաստաթուղթ չունենք»,- ասաց  Մելքումյանը:

-Պրն Մելքումյան,  հոկետմբերի տասին արդյոք  հանրավահաք կազմակերպող ուժերը կխոսեն նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից:

-Գիտեք, կարող է տարբեր ելույթներում հարցը բարձրաձայնվի, բայց  ընդգծված ուղղությամբ չի լինի:

-Այդ հանրահավաքին ՀՅԴ-ը չի մասնակցելու, քանի որ  օրակարգում դրված են սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Արդյոք շուտ չէ  խոսել մի հարցի մասին, որը դեռ խմորումների փուլում է, իսկ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության  հարցը՝ արդիական:

-Գիտեք, հանրահավաքում հատուկ այդ հարցը չի քննարկվելու: Քննարկվելու են մեր 12 կետերը, սոցիալական, տնտեսական հարցեր,  բարեփոխումների մասին էլ կխոսվի: Իսկ որ ասում եք՝ արժե, թե չարժե, «Եռյակն» ունի օրակարգ, որոշել է, դնում է:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ