Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԻ՛ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ. ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՄԻ՛ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ. ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

 

«Իրավունքն» արդեն տեղեկացրել է ԱԺ-ում այսօր  ՎՊ-ի՝քաղաքաշինության ոլորտի 2013 թ-ի հաշվետվության քննարկման մասին: Ըստ հաշվետվության՝նախորդ տարի   ծավալային հավելագրումներ չեն հայտնաբերվել մարզպետարաններում եւ այաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ստուգված շինարարական աշխատանքներում:   ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը սա դրական տեղաշարժ համարեց, քանի որ  շինարարության ոլորտն ուսումնասիրվում է  2006-ից,  սակայն  2008—ից մինչեւ 2013 թթ-ին են միայն հավելագրումները նվազել:  Փաստորեն, Իշխան Զաքարյանը ավելացված հավելագրումների փաստով  ակնարկում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանը: «Իրավունքի» այս դիտարմանը ի պատասխան Իշխան Զաքարյանը խորհուրդ տվեց հարցը չքաղաքականացնել: «Ի՞նչ կապ ունի այս  պարագայում Քոչարյանը կամ այս նախագահը,մենք խոսում ենք  ծրագրի մասին: Մենք  միտում չունենք  հարցերը քաղաքականացնելու: Թերություններ միշտ էլ եղել են: Այն թերությունները, որոնց մասին խոսում ենք, բոլոր երկրներում էլ կան»,- եզրափակեց ՎՊ նախագահը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ