Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՋՈՆ ԱՐՔԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՎԵՐԴԱՐՁԵԼ «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» ՓԱՌԱՏՈՆԻՑ

Արխիվ 12-16

«ՋՈՆ ԱՐՔԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՎԵՐԴԱՐՁԵԼ «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» ՓԱՌԱՏՈՆԻՑ (+Տեսանյութ)


Սեպտեմբերի 12-20-ը Բրեստում (Բելորուսիա) կայացել է «Բելայա Վեժա» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել է 20-ից ավելի ներկայացում` Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ուկրաինաից, Լիտվայից աշխարհահռչակ Էյմունտաս Նյակռոշուսի վերջին բեմադրությունն և այլն: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին սունդուկյանցիները:

Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնը մասնակցել է այդ փառատոնին «Ջոն Արքա» ներկայացումով, որը ըստ Վ.Շեքսպիրի համանուն պիեսի բեմադրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը` Մեծ Բրիտանիայի Միջազգային Շեքսպիրյան Globe To Globe փառատոնի պատվերով:

«Ջոն Արքա» ներկայացումը 2012թ. մեծ հաջողություն է ունեցել Լոնդոնի հռչակավոր The Globe թատրոնի բեմում:

Բանախոսների փոխանցմամբ՝ այս անգամ էլ ներկայացումը հաղթանակով է վերադարձել` արժանանալով հատուկ մրցանակի՝ «Շեքսպիրի ինքնատիպ ընթերցման և ազգային թատերական ավանդույթները պահպանելու համար»:


 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ