Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ  ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ»

 

Հակակարկտային կայանների  պետական ֆինանսավորումը  պետք է դադարեցնել, որովհետեւ դրանք չեն աշխատում: Թող որոշեն՝ինչպես են իրենց ծախսերը փակում, իսկ եթե չեն կարող ինքնաֆինանսավորվել, թող տան համայնքներին՝ այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց  «Ագրարագյուղիացիական  միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝պետք է ցանցային համակարգ ստեղծել. «Նախագահը երկու տարի առաջ  հավանություն է տվել այդ տարբերակին, բայց մինչեւ հիմա առաջընթաց չկա: Մի խումբ մարդիկ ուղղակի  աշխատավարձ են ստանում կառավարություում՝ ոչինչ չանելու համակարգը: Որոշ չար լեզուներ ասում են՝շատ ծախսատար է ցանցային համակարգի ներդնումը,  բայց դա իրականությանը չի համապատասխանում: Եթե Հայաստանում հակակարկտային կայանների արտադրությունը ներդրվի, ապա  2000 դոլարով կարելի է մեկ ՀԱ-ը ծածկել»:

«Ագրարագյուղիացիական  միավորում» ՀԿ-ի նախագահն անդրադարձավ նաեւ  ոռոգման խնդրին: «Պետք  է այս մոնոպոլ համակարգը վերացնել: Խոշոր  ֆերմերների, գյուղացիների հետ ջրառները  պետք է պայմանագիր կնքեն, ոչ թե գյուղացիները կամ ֆերմերները պայմանագիր կնքեն ՋՕ-ի միջոցով:Բազմաթիվ ֆերմերն փորձում են ինքնուրույն լուծել ոռոգման համակարգը»,-եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

Սոնա Դավթյան


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ