Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԵՌՅԱԿԻ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԷ

Արխիվ 12-16

ՙԵՌՅԱԿԻ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ`
ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԷ


Հոկտեմբերին 10-ին Հայաստանը ստորագրելու է ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: Այդ օրը տեղի է ունենալու նաեւ ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚ հանրահավաքը: ՙԻրավունքը՚ ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ պարզեց` ԲՀԿ-ն ի վերջո կողմ է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, թե ոչ: ՙԲայց մենք վերջնական փաթեթներն ունե±նք, երբ վերջնական փաթեթները կստանանք, մեր բոլոր ապրանքների, Առեւտրային համաշխարհային կազմակերպության հետ կապված հարցերը կհամարենք լուծված… Բայց այսօր մենք գրավոր փաստաթուղթ չունենք՚,- ասաց Մելքումյանը:
- Պրն Մելքումյան, հոկտեմբերի 10-ին արդյո±ք հանրավահաք կազմակերպող ուժերը կխոսեն նաեւ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից:
- Գիտեք, կարող է տարբեր ելույթներում հարցը բարձրաձայնվի, բայց ընդգծված ուղղությամբ չի լինի:
- Այդ հանրահավաքին ՀՅԴ-ն չի մասնակցելու, քանի որ օրակարգում դրված է սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Արդյոք շուտ չէ± խոսել մի հարցի մասին, որը դեռ խմորումների փուլում է, իսկ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հարցը` արդիական:
- Հանրահավաքում այդ հարցը հատուկ չի քննարկվելու: Քննարկվելու են մեր 12 կետերը, սոցիալական, տնտեսական հարցեր, բարեփոխումների մասին էլ կխոսվի: Իսկ որ ասում եք` արժե, թե չարժե, ՙեռյակն՚ ունի օրակարգ, որոշել է, դնում է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ