Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԵԼՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԵԼՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


ՍԻՄ կուսակցությունը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է 24.09.2014թ. Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
Մենք ամբողջովին սատարում ենք ելույթում արտահայտված այն մտայնությանը, որ պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: ՍԻՄ կուսակցությունը ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  2014թ. ապրիլի 3-ի հայտարարության մեջ անհրաժեշտ է համարել հանել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից եւ անդրադառնալ Թուրքիայի հետ հարաբերություններին` վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց եւ Ցեղասպանության զոհերին փոխհատուցում տրամադրելուց հետո:
ՀՀ նախագահը լավ դաս տվեց ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին` պարզ եւ ժողովրդական լեզվով արտահայտված բառերով բացատրելով, որ մեր ազգը միահամուռ է Ազատ Արցախի հարցում, եւ հայերը այն երբեք եւ ոչ մի ճնշման տակ չեն հանձնի Ադրբեջանին: Ուստի մեր կոչն է բոլոր նրանց, ովքեր հույս են փայփայում ինչ-ինչ միջոցներով զրկել հայ ժողովրդին իր դարավոր երազանքից` Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան կերտելուց, առուծախը հեռու տարեք մեզնից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ