Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՙԴԵՌ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՔԻՉ Է ԱՐԵԼ՚

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՙԴԵՌ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՔԻՉ Է ԱՐԵԼ՚

ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում խումբ է բացվել ՙՄենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին՚ անունով: Այդ խմբի օգտատերերից մեկը` Տիգրան Քոչարյան անունով (միանգամիգ նշենք, որ խոսքը հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանի մասին չէ), հետեւյալ ստատուսն է գրել. ՙՎարդան ջան, ինչ արել ես, լավ ես արել, դեռ մի բան էլ քիչ ես արել՚: Տիգրանը չի գիտակցել իր իսկ գրածի էությունը, թե մոռացել է, որ Վարդան Պետրոսյանի ՙլավ արածի՚ արդյունքում դժբախտացրել է միանգամից երկու ընտանիք:

Կամ որն է ՙքիչ անելը՚. մի երկու հոգու վրայով էլ պետք է մեքենան քշեր: Լավատեսորեն կասկածելով, որ հազիվ թե, անգամ Վարդան Պետրոսյանն այս գրառմանն ու դրա հեղինակին կողմ կլինի, նշենք միայն, որ այդ չարաբաստիկ ավտովթարի հիմնական տուժողներից մեկըª Արթուր Հակոբյանը, այդ գրվածքի առնչությամբ մեզ դիմելով` նախ պատմեց, թե ինչ մեծ ցավ ու վիրավորանք էր ապրել, երբ նրանց մտերիմներից մեկը տեղեկացրել էր նման գրառման մասին:
-  Հերիք չի, որ դատական նիստերին են դերասանի կողմնակիցները, մինչեւիսկª դերասանը եւ նրա փաստաբանը ծիծաղում ու ինչ ռեպլիկներ ասես շպրտում մեր հասցեին, հիմա էլ իրենց կողմնակիցներն են որոշել, որ Վարդանը քիչ է արել: Ինչի± համար, ինքը մեղավոր լինելով, ինքը հարբած լինելով, ինքը արագ վարելով տասնվեց տարեկան երկու էրեխու զոհ տա, ու էդքանից հետո մի հատ էլ նման բան գրեն: Էս գրառումը ոնց որ մեկ անգամ էլ մեր վերքին աղ ավելացնի, ինչի± համար, մեր ո±ր մեղքի համար, որ սգավո±ր ենք դարձել:  Ի±նչ է նշանակում` ՙՎարդան ջան, ինչ արել ես լավ ես արել, դեռ մի բան էլ քիչ ես արել՚, այսինքնª հետեւի երկու աղջիկ-երեխաներին է±լ պետք է սպանած լիներ, թե± մեր վեցին պետք է սպանած լիներ... Ես չեմ հասկանում էս ում հետ մենք գործ ունենք:
Իսկ Վարդան Պետրոսյանը այդքանից հետո դեռ կարողանում է դատական նիստերի դահլիճում հումորներ անել մեր դատապաշտպանների վրա: Մենք երկու փաստաբան ունենք, երբ երկուսի հարցերին էլ չէր պատասխանել, հետեւյալ հումորն էր արել, ՙՈրտեղ ես, այնտեղª Մարուսը՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ