Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

26 սեպտեմբեր - 2 հոկտեմբեր

Արխիվ 12-16

26 սեպտեմբեր - 2 հոկտեմբեր


ԽՈՅ- Այս շաբաթ գործնական եւ ամուսնական հարաբերություններում կտիրի լարվածություն, որը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Ուրիշների գումարը եւ ռեսուրսները  կարող  են  լուծել  ձեր  խնդիրները,  բայց  կառաջացնեն նոր հոգսեր: Ամուսնական հարաբերությունները յուրահատուկ մարտադաշտ կհիշեցնեն:

ՑՈՒԼ- Անձնական հարաբերությունները խճճված են եւ ինտենսիվ: Գործարար մարդկանց մոտ կարող են հայտնվել նոր մրցակիցներ: Եթե զբաղվում եք հասարակական գործունեությամբ, ի հայտ կգան նոր գործընկերներ: Ընտանեկան եւ բարեկամական հարաբերություններում առաջացած խնդիրները կլուծվեն շաբաթվա վերջում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ուրբաթ օրը բարդություններ կառաջանան աշխատավայրում: Աշխատեք  ընկերական  զրույցի  ժամանակ  ղեկավարին  հետաքրքիր առաջարկ անել: Իսկ եթե տեղի ունենա ղեկավարի փոփոխություն, նոր ղեկավարին միանգամից չներկայացնեք ձեր ունեցած ամբողջ տեղեկատվությունը:   

ԽԵՑԳԵՏԻՆ- Վերջին շրջանում դուք ձգտում եք իրականացնել ձեր վաղուցվա ցանկությունները, եւ շատ բան ստացվում է: Ձեր ցանկությունների մեծ մասը կապված է իշխանության, կարիերայի հետ: Եթե երեխաներ ունեք, կուրախանաք նրանց հաջողություններով: Հույս ունենք, որ այս տարի դուք սիրել եք ու զվարճացել:    

ԱՌՅՈՒԾ-
Դուք առաջվա նման ընտանեկան հարցերում շատ էներգիա եք ծախսում: Ընտանիքում հասնելով իշխանության եւ սիրոª  մի մոռացեք, որ սերը չի նվաճվում, իսկ իշխանությունը երբեմն ձեզ հեռացնում է մտերիմ մարդկանցից: Հատկապես հաջող կլինի անշարժ գույքի վաճառքի հետ կապված գործարքը:   

ԿՈՒՅՍ-
Շատերի մոտ ստեղծվել են ոչ պաշտոնական հարաբերություններ, որոնք թվում են ոչ վստահելի, բայց չփորձեք հաստատել ձեր ՙխաղի կանոնները՚: Եթե ձեր կյանքում ինչ որ կարեւոր իրադարձություն է եղել, ապա դա եղել է սեպտեմբերին, իսկ նոր հաջողություններ կարող եք սպասել դեկտեմբերից, նույնիսկ մարտից ոչ շուտ:

ԿՇԵՌՔ- Կարող եք եկամուտ ստանալ ժառանգությունից, անշարժ գույքի վաճառքից:  Շաբաթվա սկզբին ձեր ռոմանտիկական կամ ամուսնական հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, բայց շաբաթվա վերջում ամեն ինչ կկարգավորվի:              

ԿԱՐԻՃ- Դուք հաճախ հայտնվում եք ընտանեկան եւգործնական բախումների կիզակետում: Դուք ավելի շատ, քան նախկինում, կցանկանաք ձեռք բերել թանկարժեք իրեր, աչքի ընկնել արտաքինով: Դա հատկապես վերաբերում է կանանց: Հարմար ժամանակ է ելույթների, հարցազրույցների եւ մրցույթների համար:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Ցանկացած իրադարձություն կընդունեք սրտին մոտ, որը կարող է հիվանդություն առաջացնել: Աշխատեք  ինչ որ  բան  դուրս  նետելª  գլխից,  սրտից,  բնակարանից: Ուրբաթ աչքի կընկնեք արտաքինով: Շուտով ձեզ համար կլինի ՙմեծ բալ՚, որը կշարունակվի մինչեւ եկող տարվա վերջը:          

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին գումարը չի բավականացնի,  բայց  ամեն  ինչ  կկարգավորվի  հինգշաբթի,  եւ  դուք կարող եք փոքրիկ տոն կազմակերպել: Չնայած այնքան էլ չեք սիրում աղմկոտ միջոցառումներ, բայց ստիպված կլինեք մասնակցել հասարակական միջոցառումների եւ նույնիսկ ղեկավարել դրանք:

ՋՐՀՈՍ- Այնպես արեք, որ ձեր բազմաթիվ նպատակներըչհակասեն եւ չխանգարեն միմյանց, այլ լինեն համաձայնեցված: Ամուսնական, ընտանեկան հարաբերությունները շաբաթվա սկզբին ձեզ կտխրեցնեն, սակայն արդեն ուրբաթ կամ շաբաթ ամեն ինչ կկարգավորվի, եւ դուք կկենտրոնանաք կարիերայի եւ բիզնեսի վրա:

ՁԿՆԵՐ- Կատարելագործեք ձեր օտար լեզվի իմացությունը: Այժմ ձեւավորվում է ձեր ապագա կարիերայի եւ սոցիալական վերելքի հիմքը: Այս շաբաթ կարող եք ստանալ հեռանկարային գործնական առաջարկություն կամ պաշտոնի բարձրացում: Առաջիկա ամիսներին եւ տարիներին դուք պետք է գտնվեք մշտական շարժման մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ