Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՔՐԻՍՏԻՅՈՆԱՍ ԴՈՆԵԼԱՅՏԻՍԻ «ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ

ՔՐԻՍՏԻՅՈՆԱՍ ԴՈՆԵԼԱՅՏԻՍԻ «ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»


«Արևն է ահա աշխարհն արթնացնում` երկնքում թառած,

Եվ ծիծաղում է` ցրտաշունչ ձմռան գործը տապալած»:

Հենց այս տողերով է սկսվում լիտվացի գրող ՔՐԻՍՏԻՅՈՆԱՍ ԴՈՆԵԼԱՅՏԻՍԻ «Տարվա եղանակները» պոեմը, որի հայերեն հրատարակության շնորհանդեսը կայացավ երեկ Հայաստանի Ազգային Պատկերասրահի Որմնանկարների սրահում: Պոեմը ստեղծվել է տասը տարվա ընթացքում` 1765-1775թթ., և հրատարակվել է բանաստեղծի մահվանից հետո` 1818թ.: Հենց «Տարվա եղանակները» պոեմն էր, որ բանաստեղծին մեծ հռչակ բերեց և դասեց 18-րդ դարի համաշխարհային գրականության խոշոր մտածողների շարքին: Դիդակտիկ պոեզիայի ժանրով գրված պոեմը բնութագրվում է ինքնատիպությամբ և ժողովրդականությամբ, ճշմարտացիորեն և բարձր գեղարվեստականությամբ արտացոլում է սոցիալական ու ազգային ճնշման տակ տառապող ժողովրդի կյանքը:

Պոեմի հայերեն թարգմանությունը կատարել է Ֆելիքս Բախչինյանը, ով բացի վերը նշված ստեղծագործությունից, թարգմանել է նաև Մայրոնիսի «Գարնան ձայները», Վիկտոր Բարանովի «Պրիտուլա», Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գրքերը:

Գրքի թարգմանությունն ու շնորհանդեսը կատարվեց Ք.Դոնելայտիսի ծննդյան 300-ամյակի առիթով: Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը պատմեց, թե ինչպես մի օր դեսպանատուն է մտել հայ թարգմանիչ Ֆելիքս Բախչյանն ու հայտարարել, որ հայերեն է թարգմանել Դոնելայտիսի ստեղծագործությունը. «Հենց այդ ժամանակ էլ միջոցառում կազմակերպելու միտք առաջացավ և շնորհակալ եմ Մշակույթի նախարարին աջակցության համար»:

2014թ. Լիտվայում հայտարարված է Դոնելայտիսի տարի, շնորհանդեսի ընթացքում ցուցադրված էին նաև ստեղծագործության տարբեր լեզուներով հրատարակված թարգմանությունների առաջին էջերն ու կազմերը: Դոնելայտիսի «Տարվա եղանակները» պոեմը թարգմանվել է աշխարհի 12 լեզուներով, իսկ այս պահին ստեղծագործությունը թարգմանված է արդեն 14 լեզուներով:

Շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված այն 12 երկրների դեսպանները (Իսպանիա, Գերմանիա, Չեխիա, Բելառուս, Շվեդիա, Լեհաստան, Լիտվա, Լատվա, Ուկրաինա, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան), որ լեզուներով թարգմանվել է Դոնիլայտիսի ստեղծագործությունը: Նրանք իրենց մայրենի լեզվով «Տարվա եղանակները» պոեմի  առաջին` «Գարնան հրճվանքը» գլխից չորսական  տող ընթերցեցին:

Դոնիլայտիսը տաղանդավոր և ասելիք ունեցող բանաստեղծ է, սակայն հայ բանաստեղծներից և ոչ մեկի հետ Ֆելիքս Բախչինյանը համեմատել չկարողացավ. «Տարբեր ժամանակաշրջանների գրողներ տարբեր են և բոլորին մեկ հարթության վրա դնել չեմ կարող: Դոնիլայտիսը լիտվական գեղարվեստական գրականության հիմնադիրն է, իր գործի մեջ վարպետ է, բայց, այնուամենայնիվ, Նարեկացի չէ»:

Դոնելայտիսն ունի առակներ և բանաստեղծական երկու անավարտ շարքեր: Ֆելիքս Բախչինյանը սկսել է թարգմանել առակները, որոնք, սակայն,  դեռ ավարտին հասցված չեն. «Առակները վաղուց եմ  թարգմանել, որոնք առաջին անգամ 1983թ. , տպագրվել են թերթում, սակայն առանձին գրքի տեսքով տպագրության չեն հանձնվել»:

Այսպիսով, հայ ընթերցողն այսուհետև  հնարավորություն ունի իր մայրենի լեզվով բացահայտելու ևս մեկ ճանաչման արժանի գրողի:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ