Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԻՐ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ...

Արխիվ 12-16

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԻՐ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ...

 

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ծննդյան 75-ամյակը: Հոբելյանական ցերեկույթին ներկա էին Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ինչպես նաև հոբելյարի գործընկերները` գրողներ, հրապարակախոսներ:

«Լյուդվիգ Կարապետյանը հուզված է և մի փոքր էլ շփոթված: Բանաստեղծը չի սիրում իր տարիքի մասին խոսել, որի պատճառով էլ խուճապի է մատնվում»,-նշեցին նրա գործընկերները:

«Հեշտ չէ պահպանել գրականագետի լուրջ հայացք: Այսօր հեշտ է մոլորվել և Լյուդվիգ Կարապետյանին հաջողվել է պահպանել իր հայացքները, ինչի համար էլ նա արժանի է լավագույնին»,-նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Մշակույթի Նախարարության անունից հոբելյարին հանձնեց «Գրիգոր Նարեկացու» անվան հուշամեդալ:

Իսկ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը հոբելյանին առանձնացրեց նախ որպես ժուռնալիստ, հետո նոր գրող.«Նա առաջին հերթին ժուռնալիստ է: Նա ամենուր է և ես զարմանում եմ, թե ինչպես է կարողանում ամեն ինչ հասցնել: Գաղտնիքը, երևի թե,  բարության մեջ է: Շնորհակալ եմ Լյուդվիգ Կարապետյանին այն բանի համար, որ անկախ ամեն ինչից նա հավատարիմ մնաց իր մասնագիտությանը»: Հենց իր մասնագիտությանը հավատարիմ մնալու շնորհիվ էլ գրողը ժուռնալիստների միության կողմից պարգևատրվեց «Հավատարիմ մասնագիտությանը» հուշամեդալով:

Հոբելյանական ցերեկույթի ընթացքում Լյուդվիգ Կարապետյանին մատուցվեցին շատ անակնկալներ: Գրադարանի տնօրինությունն ու գրողի գործընկերներն ամեն ինչ արել էին նրան գեղեցիկ և անմոռանալի ծննդյան օր նվիրելու համար:

 

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ