Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՅՍ ՏԱՐՎԱ «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆԻ» ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐՎԱ «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆԻ» ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Եւս մեկ «Գրական տապան» մոտեցավ իր պայմանական ավարտին: «Գրական տապան» փառատոնն այն լավագույն հարթակն է, որտեղ հավաքվում են տարբեր ազգի ներկայացուցիչ գրողներ `քննարկելու գրական ստեղծագործություններ, ինչպես նաեւ ձեռք բերում պայմանավորվածություններ հետագայում համագործակցելու համար: Այս տարի փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել 15 գրողներ աշխարհի 11 երկրներից: Փառատոնի 10 օրերի ընթացքում մասնակիցները ոչ միայն մասնակցել են մասնագիտական քննարկումների, այլեւ հանդիպումներ են ունեցել հայ ուսանողների հետ եւ նրանց հետ անցկացրել վարպետության դասեր: «Գրական տապան»-ի համակարգող, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանի խոսքով` փառատոնի ընթացքում իրենք շրջել են գրեթե ողջ Հայաստանով եւ Արցախով.«Տապանի միջոցով մեր փրկության ծրագիրը հավերժ է»,- նշեց ԴԱՎԻԹ ՄԱԹԵՈՍՅԱՆԸ:

Փառատոնի մասնակիցները ընտրվում են նախապես հայտեր լրացնելուց հետո: Որից հետո հատուկ ընտրված հանձնախմբի կողմից կատարվում են քննարկումներ, թե որ գրողը պետք է ընտրվի տապանի մասնակից: Նախապես հաշվի են առնում այն հանգամանքը, թե տվյալ գրողը քանի գիրք ունի հրատարակած, գրքերը քանի լեզվով են թարգմանված եւ այլն:

«Գրական տապան»-ի այս տարվա մասնակիցներից մեկն էլ ֆրանսիացի գրող Սերժ Վենտորին է, ով կիսով չափ իրեն համարում է հայ գրող,  քանի որ իր ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել Ե. Չարենցի, Սայաթ-Նովայի, Ն. Քուչակի եւ Գր. Նարեկացու ստեղծագործությունները.«Մեծագույն երախտիքս այս հայ գրողներին, ովքեր մեծ ազդեցություն ուեցան իմ ստեղծագործությունների վրա»,-շեշտեց Ս. ՎԵՆՏՈՐԻՆ:

Փառատոնի բոլոր մասնակիցները պարզապես հիացած են Հայաստանով եւ Արցախով, նրանցից ոմանք առաջին անգամ չէ, որ այցելում են Հայաստան, սակայն ասում են ամեն անգամ տարբեր են ընկալում Հայաստանը:

Փառատոնի 10 օրերը ամփոփելուց հետո բոլոր մասնակիցները ուղեեւորվեցին Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն  եւ միացան «100 հազար պոետ հանուն փոփոխության» նախաձեռնությանը: Այս ծրագիրը փառատոնի ամենակաեւոր ծրագրերից մեկն էր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ