Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ. «ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՊԱՐՏՎԱԾԻ ԽՈՍՔ Է»

Արխիվ 12-16

ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ. «ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՊԱՐՏՎԱԾԻ ԽՈՍՔ Է»

 

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ,  «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի հետ զրույցում  անդրադառնալով  մարզերում ԱԺ ոչ իշխանական ուժերի հանրահավաքներին, ասաց, որ այդ ուժերից  գոնե երկուսի՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի վրա բացասական կանդրադառնա այն, որ նրանք  նախկինում եղել են իշխանություն, ստացել  ժողովրդի վստահությունը, բայց  չեն արդարացրել իրենց: «Ամեն դեպքում բարձրացնել ազգի դիմադրողականությունը, ակտիվությունը  նորմալ գործընթաց է, չեմ կարող ասել՝ արդյոք ժողովուրդը կհամախմբվի այն ուժերի  շուրջ, որոնք իրենց դժվարանում են ընդդիմադիր կոչել»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով Աբովյան քաղաքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ Սերժ Սարգսյանին ու նրա եղբայրների հասցեին հնչեցրած հայհոյանքին՝ Սոս Գիմիշյանը դա անընդունելի է: «Սուր խոսքեր, դիպուկ գնահատականներ, մեղադրանքներ  ես նախկինում հնչեցրել եմ, բայց դաստիարակված ու քաղաքակիրթ մարդը երբեք սահմանը չպետք է անցնի: Ավելի ազդեցիկ է, երբ խոսքդ սուր է,խորն է: Իսկ հայհոյանքը պարտված մարդու խոսք է»,-եզրափակեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ