Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԽՈՐԸ ՔՆԻՑ ՀԵՏՈ, ԱՅՍՕՐ ԿՐԿԻՆ ՈՐՈՇ ԱՆՀԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ «

Արխիվ 12-16

ԽՈՐԸ ՔՆԻՑ ՀԵՏՈ, ԱՅՍՕՐ ԿՐԿԻՆ ՈՐՈՇ ԱՆՀԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Ինչպես ավելի վաղ  ներկայացրել էինք Սյունիքում այս օրերին տիրում է ուրախ տրամադրություն, սյունեցիների մեծ մասը, ինչպես իրենք են iravunk.com-ի հետ զրույցում ասում.«Հազիվ խիղճներս հանգիստ կլինենք, որ մեր դարդուցավը հոգացող մարզպետը վերադարձավ, ով ականջալուր է ցանկացած խնդրի եւ փորձում է հնարավորինս լուծում տալ սյունեցիների առջեւ ծառացած խնդիրներին»: Նման կարծիք արտահայտողներին զուգահեռ, սակայն, չնայած չնչին թվով, բայց կան անձիք, ովքեր, այսպես ասած տեղները չեն գտնում,  ըստ երեւույթին դրանք այն անձիք են, ովքեր չէին հավատում, որ ինչպես Սուրիկ Խաչատրյանն էր ժամանակին ասել` նա ժամանակավորապես է իր լիազորությունները վայր դրել: Ուստի զարմանալի չէ, որ վերջիններիս շրջանում` մարզպետի վերանշանակման օրվանից ակտիվ առնետավազք է սկսվել: Նշենք, որ այդ չնչին մասը կազմում են մի քանի համայնքապետեր եւ որոշ անհատ անձիք,  ովքեր ժամանակին, ինչպես տեղացիներն են ասում. «Ժամանակին մարզպետի անունով երդում էին ուտում», բայց Վահե Հակոբյանի նշանակումից հետո` մոռանալով, որ դա ընդամենը ժամանակավոր է, ջանք ու եռանդ չէին խնայում, վերջինիս դուր գալու համար: Դե բնական է, որ խորը քնից արթնանալուց հետո, սյունեցիների այդ չնչին մասը այսօր կրկին փորձում են Սյունիքի մարզպետին, հիշեցնել իրենց «հավատարմության» մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ