Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՐԵՑ

Արխիվ 12-16

Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՐԵՑ

 

ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը շարունակվում է: Խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով անդրադարձավ  ՄԱԿ-ի ասամբլեայում հնչած Սերժ Սարգսյանի ելույթին:

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ն այն  ամբիոնը չէ, որտեղից կարելի է հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկել, չնայած  իրականում  ԱԺ-ը հենց գրողի ծոցն է, որտեղ սպանվել են մեր երկրի ղեկավարները… (նկատի ուներ հոկտեմբերի 27-ը-հեղ.):

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց Զարուհի Փոստանջյանին՝ կոչ անելով քաղաքական կոռեկտությունը պահպանել: «Տիկին Փոստանջյան, եթե օրակարգի մասին չեք խոսելու,  ապա  օրենքի համաձայն՝ ստիպված կլինեմ անջատել ձեր խոսափողը»,- զգուշացրեց Է. Շարմազանովը:

«Պրն Շարմազանով, գրողի ծոցը օգտագործել է Սերժ Սարգսյանը…»,- հակադարձեց  պատգամավորը:

«Անջատեք,  տիկին Փոստանջյանի խոսափողը»,-հայտարարեց նախագահը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ