Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԵ ԾԻԾԱՂ, ՄԵ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ. ԱԺ-ՈՒՄ ՔԱՌՕՐՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

Մ՛Ե ԾԻԾԱՂ,  Մ՛Ե ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ. ԱԺ-ՈՒՄ  ՔԱՌՕՐՅԱՆ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

ԱԺ-ում հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը շարունակվում է, ընդ որում բավական աշխույժ ու բուռն: Աշխուժություն առաջացավ ԲՀԿ  պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Էլինար Վարդանյանի, Վահան Բաբայանի «Արտոնագրային վճարների  մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկման ժամանակ: Տեխնիկական անսարքության պատճառով օրինագծին կողմ քվեարկեցին 47 պատգամավոր, 42-ը՝ դեմ, այն դեպքում, երբ մի քանի պատգամավորի, այդ թվում ԲՀԿ-ից երկու եւ ՀՀԿ-ից վեց պատգամավորների քվեարկության կոճակը չէր աշխատում: Քվեարկության արդյունքներն ուրախացրին ԲՀԿ պատգամավորներին, ովքեր  անգամ ծափահարեցին: Դա առաջացրեց ԱԺ նախագահ Գալուստ  Սահակյանի զարմանքն ու զայրույթը: «Էդ ծափերն ո՞րն են, ինչ եք ծափ տալիս, եթե նման բաներից ուրախանում  եք, հաճախ կանենք նման բաներ, ընդամենը անսարքություն է»,- մանրամասնեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքից հետո կրկնակի քվեարկություն սկսվեց, որը հարուցեց ԲՀԿ-ականների զայրույթը: Նրանք պահանջեցին ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովից պարզաբանում՝ ԱԺ կանոնակարգում որտե՞ղ է գրված «սխալ քվեարկություն» տերմինը:

Ի  պատասխան Շարմազանովը հայտարարեց, որ սխալ քվեարկություն է եղել, այդ թվում նաեւ իրենց կուսակցության անդամների կողմից: Կրկնակի քվեարկությունից հետո ԲՀԿ պատգամավորների օրինագիծը 40 կողմ, 62 դեմ ձայներով չընդունվեց:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ