Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՊԱՍԻՎ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ» ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՊԱՍԻՎ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ» ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախորդ շաբաթ Վերահսկիչ պալատը ներկայացրեց 2013-ի հաշվետվությունը, բայց այս անգամ հանձնաժողովներում: Զարմանալի է, սակայն ընդդիմության  ու «Այլընտրանքի»՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները հիմնականում չէին մասնակցում  տարբեր ոլորտներին առնչվող ՎՊ-ի զեկույցներին: «Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին պարզեց՝ ինչո՞վ է պայմանավորված   պասիվությունը: Վերջինիս խոսքով՝  գուցե պատգամավորներ կան, որոնք այդքան էլ կողմնակից չեն  հանձնաժողովներում  հաշվետվության քննարկմանը, այդ պատճառով  իրենց կարծիքը կարող է հայտնեն  լիագումար նիստում:  «Դե օրինակ,  գյուղատնտեսական հանձնաժողովում բավական ակտիվ քննարկում եղավ»,- հիշեցրեցՄելքումյանը:

ՕԵԿ պատգամավոր  Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ ընդդիմության ակտիվությունը կարելի է գնահատել, երբ   հաշվետվությունը քննարկվի լիագումար նիստում: «Մենք ունենք առանձին ոլորտների նկատմամբ հստակ գնահատական, որը կհնչեցնենք: Բացի այդ՝ ՎՊ-ը ուսումնասիրությունները  ամբողջ սպեկտրով չեն արվում, այլ ոլորտ առ ոլորտ» ,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ  հանձնաժողովներում ավելի շատ մասնագիտական կարծիք է հնչում:

Տարօրինակ է, բայց փաստ, ի?նչ կապ ունի թե որտեղ են տեղի ունենում քննարկումները: Կարծում ենք առավել կարեւոր է, թե ինչ հարցեր կբարձրաձայնեն եւ, թե որքան բավանդակային ու կարեւոր քննարկումներ կլինեն ԱԺ պատգամավորների կողմից:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ