Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

25 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԿ-Ը ՍԻՄ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

Արխիվ 12-16

25 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԿ-Ը ՍԻՄ-Ի

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

 

Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ներկայացրեց <<Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրինագիծը, որի հիմքում դրված է օրենքի 28.1 հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկությունը: Հոդվածը նախատեսում էր անցկացնել աուդիտ այն կուսակցություններում, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված  նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը. <<Այն կուսակցությունները, որոնք հնարավորություն չունեն աուդիտ անցկացնելու համար, հայտնվում են դժվար վիճակում: Եթե կուսակցությունը ստացել է տարեկան մեծ դրամական միջոցներ, եւ ակտիվների փոփոխությունը գերազանցում է օրենքով սահմանված շեմը, այդ դեպքում կուսակցությունը պարտավոր է աուդիտ իրականացնել եւ դրա հետ մեկտեղ ներկայացնել իր տարեկան պարտադիր հաշվետվությունը: Այս օրենքը բխում է բազմակուսակցության համակարգի զարգացման միտումից, բխում է մեր սահմանդրական ուղղություններից, ժողովրդավարական հիմնասկզբունքներից եւ այն կբերի բազմակուսակցական համակարգի էլ ավելի զարգացմանն ու գործունեության բարելավմանը>>:

Հ. Բաբուխանյանի ելույթից հետո հարակից զեկուցող պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով դահլիճին ասաց, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել այս նախաձեռնությանը. <<Ուստի կխնդրեի կողմ քվեարկել>>: Իսկ հարց տալու համար հերթագրված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս ողջունեց նախագիծը եւ ընդամենը մի փոքր ճշտումից հետո ասաց, որ կողմ են քվեարկելու այս օրինագծին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայկ Բաբուխանյանը կատարել է մեծ ծավալի աշխատանք, ուսումնասիրել է արտասահմանյան փորձը եւ օրենքը դրական փոփոխություն կմտցնի Հայաստանի քաղաքական համակարգում:

Ի դեպ նշենք, որ 25 տարվա մեջ սա առաջին նախադեպն էր, որ ՀԱԿ-ը, այսինքն ՀՀՇ-ն, դրական վերաբերմունք ցուցաբերեց ՍԻՄ կուսակցության նախաձեռնությանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ