Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԱՌԱՆՑ ՓՄՁ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽԱԹԱՐԵԼՈՒ՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ԱՌԱՆՑ ՓՄՁ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽԱԹԱՐԵԼՈՒ՝  ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ»

 

Այսօր  փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները,մասնավորապես, առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ԱԺ  շենքի առջեւ: Նրանք  բողոքում են շրջանառության հարկի նվազեցումից, որի հետեւանքով իրենք փաստաթղթավորման հետ կապված խնդրի առաջ են կանգնելու:  Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ  իրենք հանդիպել են բողոքների ներկայացուցչի հետ եւ նախապատրաստում են երկու տիպի առաջարկ. առաջին՝աշխատել 1% շրջանառության  հարկով եւ փաստաթղթավորմամբ, երկրորդ՝ աշխատել 3,5% շրջանառության հարկով եւ հրաժարվել փաստաթղթավորումից: «Մենք առաջարկում ենք շրջանառության հարկի շեմը  58.35  մլն  դրամից դարձնել 120 մլն դրամ: Պետությունն ունի այնպիսի գործիքներ, որոնցով առանց ՓՄՁ-ի աշխատանքը խաթարելու՝ կկարողանա արձանագրել խոշորի շրջանառությունը»,-  մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի այս առաջարկին կողմ են նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ