Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԷԼ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ՐԱՖՖԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԷԼ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ

 

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Օրակարգ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ նախագահի աթոռում տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Իրավունքը» «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանից  պարզեց՝ համամի՞տ  է կուսակցության  փոխնախագահի հայտարարությանը: Որքան էլ զարմանալի է, բայց  Թեւան Պողոսյանը տեղյակ չէր  իր կուսակցության փոխնախագահի հայտարարությունից: Դրա փոխարեն նա շատ լավ հիշում է՝այսօր Արմեն Մարտիրոսյանի ծննդյան օրն է եւ այդ առթիվ շնորհավորեց նրան:

- Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանին տեսնում եք ՀՀ նախագահի պաշտոնում:

- Ես իմ թեկնածուի օգտին քվեարկել  ու աշխատել եմ նախորդ տարի (նկատի ունի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու «Ժառանգություն» կուսակցության  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին-խմբ.) իսկ մինչեւ 2018 թ-ը դեռ շատ ժամանակ կա: Երբ կգա այդ ժամանակը, թեկնածության խնդրի մասին կմտածեմ

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ