3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Մ՛Ի ՓՈՐՁԵՔ ՇԱՆՏԱԺՈՎ ՎԱԽԵՑՆԵԼ ՈՒ ԿԻՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

Մ՛Ի ՓՈՐՁԵՔ ՇԱՆՏԱԺՈՎ ՎԱԽԵՑՆԵԼ ՈՒ ԿԻՍԵԼ

ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Այսօր Ազգային ժողովի դիմաց կրկին հավաքվել էին այն առեւտրականները, որոնք դժգոհում են շրջանառության հարկի մասին օրենքից, հարկատեսաից: Նշենք, որ ամիսներ առաջ այս օրենքի հետ կապված քվեարկության արդյունքում ընդամենը երկու դեմ է եղել, իսկ 96 կողմ են քվեարկել: Ավելին, օրինագծի հարակից զեկուցողը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էր, ով ներկա գտնվող պատգամավորներին հորդորում էր կողմ քվեարկել, իսկ այսօր վերջիններս դեմ են խոսում իրենց իսկ հավաննությանն արժանացրած օրենքին, որը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: Այս մասին այսօր ԱԺ-ում, հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ բոլոր նրանց, ովքեր մոռացել են իրենց ձեռքով կողմ սեղմած կոճակների եւ լալահաչառ ելույթների մասին, հիշեցրեց. «Հարգելի ընկերներ, եթե դուք ընդամենը մի քանի ամիս առաջ կողմ եք քվեարկել այս օրինագծին բարի եղեք ավելորդ բաներ չանել: Ո՞նց կարող է լինել, մի քանի ամիս առաջ կողմ էիք, իսկ հիմա դեմ եք հենց այդ նույն օրինագծին: Եկեք ազնիվ լինենք, եւ եթե դուք գտնում եք, որ սխալվել եք, եկեք պարզապես լուծումներ գտնենք, բայց մի  փորձեք շանտաժով, բարիկադներով սպառնալ, կամ վախեցնել ու կիսել ժողովրդին տարբեր մասերի»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ