Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԻՍԸ ՎԵՑ ԿԱՐԾԻՔ ԵՆ ՓՈԽՈՒՄ, ՀՈ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՉԻ՞». Էդուարդ Շարմազանով

Արխիվ 12-16

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԻՍԸ ՎԵՑ ԿԱՐԾԻՔ ԵՆ ՓՈԽՈՒՄ, ՀՈ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՉԻ՞». Էդուարդ Շարմազանով

 

Քառօրյայի հերթական օրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  այսօր  13:30-ին  շրջանառության հարկի նվազեցման համար հրավիրված խորհրդակցությանը, հիշեցրեց՝ քաղաքական այն ուժերը, որոնք այսօր դեմ են խոսում  օրենքին, այս տարվա հունիսի 20-ին դրան կողմ են քվեարկել: «Թե  հիմա ինչ փոխվեց  նրանց տեսակետներում, չեմ կարող ասել: Միգուցե քաղաքացիների դժգոհությունն է ստիպել նրանց կարծիք փոխել: Կա խնդիր, պետք է լուծենք  այն այնպես, որ պետությունն ու պետբյուջեն չտուժեն դրանից»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Արդյոք իշխանությունը պատրաստ է  լուծելու առկա խնդիրը՝ հօգուտ ժողովրդի: «Չեմ կարող ասել, քանի որ այդ առումով ես չեմ լիազորված անձը, որը պետք է  ձեր հարցին պատասխանի»,- պատասխանեց Էդ. Շարմազանովը:

Նրա խոսքով՝ իշխանության համար դժվար է, քանի որ քաղաքական շատ կուսակցություններ ամիսը վեց կարծիք են փոխում. «Հիմա ո՞րն է երաշխիքը, որ հիմա փոփոխություն լինի, մի քանի ամիս անց չեն ասի՝ փոփոխվածը վատն է: Հո մանկապարտեզ  չի սա: Արտահերթ նիստ են հրավիրում, բայց արտահերթ նիստ հրավիրող խմբակցություններից ընդամենը 30 պատգամավոր   է գալիս»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ