Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ՝«ԵՌՅԱԿԸ» ՀԵՌԱՆԱ

Արխիվ 12-16

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ՝«ԵՌՅԱԿԸ» ՀԵՌԱՆԱ

 

Սեպտեմբերի 28-ին Սիսիանում տեղի ունեցած ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համատեղ  մեկ ժամանոց հանրահավաքին մասնակցել է  մոտավորապես 300-350 մարդ: Հավաքվածներից մոտ 50 հոգու բերել էին հանրահավաքի կազմակերպիչ ուժերը:  Հանրահավաքի մասնակիցների մեծ մասը 18-20 տարեկան երիտասարդներն են: «Իրավունքի»՝ Սիսիանի թղթակցի փոխանցմամբ՝ հանրահավաքին ԱԺ ոչ իշխանական ուժերից ելույթով հանդես են եկել  ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Ժառանգության» խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հավաքվածների հետ  ոչ իշխանական ուժերը խոսել են երկրում առկա  սոցիալ- տնտեսական խնդիրների մասին եւ հորդորել քաղաքացիներին  մասնակցել հոկտեմբերի տասի հանրահավաքին՝ իշխանափոխություն անելու:  Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում հիշատակել է «Քառյակի» 12 կետերը, բայց մանրամասն չի խոսել դրանց մասին:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը խոչընդոտել է հանրահավաքին, մեր թղթակցի փոխանցմամբ նման բան չի եղել. «Հանրահավաքի ժամանակ  ՀՀ Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի որոշ ուսանողներ պահանջել են, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները հեռանան: Աղասի Հակոբջանյանն էլ հանրահավաքը խանգարող երիտասարդներին կարգի է հրավիրել»:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ