Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԱՃ». ՀՈԳԵԲՈՒՅԺ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ  ԱՃ». ՀՈԳԵԲՈՒՅԺ


Հոկետմբերի 10-ը հոգեկան առողջության պահպանման համաշխարհային օրն Է: Առողջապահության նախարարության գլխավոր հեգեբույժ Սամվել Թորոսյանի հաղորդած տվյալների համաձայն` այսօր Հայաստանում կան 46 հազար հաշվառված հոգեկան հիվանդներ: Նրանցից մոտ 20 հազարը ունեն հաշմանդամության խնդիրներ, սա փաստում է այն մասին , որ հոգեկան հիվանդությունները բերում են հաշմանդամության:«Այս տարի հոգեկան առողջության համաշխարհային օրը  նվիրված է շիզոֆրենիային: Մեր հանրապետությունում հաշվառված են 10 հազար շիզոֆրենիայով տառապող անձինք»,-նշեց ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆը եւ ավելացրեց, որ հոգեկան հիվանդությունները բուժելի են եւ անթույլատրելի է խարանել ու հայտարարել, թե այն մարդը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ապա  նա անբուժելի է: Հանրապետության գլխավոր հեգեբույժի խոսքով`հոգեկան հիվանդությունը համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար անհրաժեշտ է լինել հանդուրժողական եւ ըմբռնումով մոտենալ հիվանդներին.«Մենք պետք է բարյացակամ վերաբերմունք ցուցաբերենք հիվանդի նկատմամբ, որպեսզի նա իրեն հասարակությունից օտարված չզգա: Եթե մեր հասարակության վերեբերմունքը հիվանդների նկատմամբ որոշ չափով փոխվի, ապա սա մեկ մեծ քայլ է դեպի առաջ»,-շեշտեց Ս. Թորոսյանը: Մասնագետի մեկնաբանմամբ`ծանր  սոցիալական վիճակը կարող խթանել հոգեկան հիվանդությունների աճին: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես նկատվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձնաց թվաքանակի աճ: Բացի սոցիալական ծանր պայմաններից,  հոգեկան առողջությանը խոչըդհոտում են բազմաթիվ արտաքին եւ ներքին ազդակներ`ալկոհոլի չարաշհում, թմրամիջոցների օգտագործում, ինֆեկցիաներ, այդ իսկ պատճառով էլ հոգեբույժը հորդորում է մարդկանց, որպեսզի նրանք միշտ ապրեն առողջ ապրելակերպով:

Հայկական հեգաբուժական ասոցիացիայի կողմից հոկտեմբերը հայտարարվել է հոգեկան առողջության պահպանման մեկ ամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ`ուղղված հոգեկան առողջության պահպանմանը եւ խնդիրներին: Ըստ Հայկական հոգաբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի այս միջոցառումներԸ նպատակ ունեն բոլոր պետական եւ ոչ պետական կառույցների ուշադրությունը սեւեռել հոգեկան առողջության խնդիրների վրա:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ