Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՁԳՎԻ». ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ

ՁԳՎԻ». ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից այսօր  «Իրավունքը» փորձեց  մի հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Վերջինս, սակայն,  ասաց, որ հարցին  կպատասխանի իր ելույթից հետո:  Մի քանի լրատվամիջոցի ներկայացուցիչներ, որոնք եւս հարցեր ունեին պրն Ջաղինյանին, եւ հիշեցրին, որ ամեն  անգամ ելույթից հետո  նրան  այլեւս տեսնել հնարավոր չէ: Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահն էլ  զգալով, որ  լրագրողները չեն հեռանա  մինչեւ իրենց հարցերի պատասխանը չստանան,  խորհուրդ տվեց  հարցերն ուղղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:


- Տիկին Գրիգորյան, Հանրային հեռուստաընկերությունն ի՞նչ սկզբունքով է որոշում՝ԱԺ-ում  ո՞ր պատգամավորի  ելույթը հեռուստադիտողին ներկայացնել, որը՝ ոչ: Կարծիք կա, որ  որոշ պատգամավորներ ստվերում են մնում:

-Հանրային հեռուստաընկերությունը տոկոսային   հարաբերությամբ ցույց  է տալիս  հնարավորինս բոլոր պատգամավորներին: «Խորհրդարանական ժամ» ծրագրի շրջանակներում համամասնության սկզբունքը պահելով՝ բոլորի ելույթները   հնչեցվում են: Ինչ վերաբերում է հարց ու պատասխանին, ապա եթերն առաձգական չէ…

-Պատգամավորների ելույթների այս կամ այն հատվածը հեռուստադիտողին ներկայացնելը որոշում եք Դո՞ւք:

-Մենք  չենք որոշում: Որոշում են քաղաքական  հաղորդումները պատրաստող լրագրողները: Այնպես ինչպես Դուք որոշում եք՝ ում հետ ինչ խոսեք եւ ինչպես գրել:  Ամեն շաբաթ  մենք փորձում ենք ճիշտ չափաբաժնով բոլորին եթեր տալ…

-Այսինքն՝ ոչ մի պատգամավոր ստվերում չի՞ մնում:

-Ոչ: …Բայց դե Հանրային հեռուստաընկերության նկատմամբ միշտ անողոք են, եւ դա, երեւի, ճիշտ է: Ոչինչ, մենք պետք է ավելի ձգվենք:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ