Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Պատրաստ եմ գնալ շարունակել ծառայությունս, չկասկածեք. Հակոբ Ինջիղուլյանը Հայաստանում է

Արխիվ 12-16

Պատրաստ եմ գնալ շարունակել ծառայությունս, չկասկածեք.

Հակոբ Ինջիղուլյանը Հայաստանում է


Այսօր վաղ առավոտյան վերջապես հայրենիք վերադարձավ անցյալ տարի օգոստոսին գերության մեջ հայտնված հայ զինվոր, Հակոբ Ինջիղուլյանը: Նրա խոսքով. <<Նախ ասեմ, որ հրաշք է Հայաստան գալս։ Ես մոլորվել էի, դրա համար էլ գերի էի ընկել, ինքնակամ չեմ գնացել ու ազատ իմ կամքով հետ եմ գալիս Հայաստան։ Ադրբեջանական հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ կյանքիս լուրջ սպառնալիք կար։ Կողքից ասացին՝ մեր ուզածով չասեցիր, իմացի, որ էն չոբանի օրին կընկնես. սիրտդ չի դիմանա ու կմեռնես, կասենք՝ հանկարծակի է եղել։ Քիթս իրենք են կոտրել, ձեռքս էլ վնասել են, իսկ հարցազրույցի ժամանակ էլ ինձ ասել են՝ առնվազն հինգ անգամ ժպտալու ես։ Ես հասկանում էի՝ կենդանի մնալուս միակ պայմանը հարցազրույց տալն է: Ես շնորհակալ եմ բոլորիցդ, որ սրտացավ լուսաբանել եք, արդեն որ ազատվեցի կարդացել եմ բոլոր նյութերն իմ մասին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստան գալուս հարցերով զբաղվող և մտահոգվող բոլոր մարդկանց, շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մինչև վերջ հավատացել են, որ կամավոր չեմ անցել հակառակորդի կողմը։ Ես էլ պատրաստ եմ գնալ շարունակել ծառայությունս, չկասկածեք դրանում>>։

Գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկիր էր տեղափոխվել, որից հետո ցանկություն էր հայտնել Հայաստան վերադառնալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ