Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄՈՒՆՆԱԹՉԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Արխիվ 12-16

ՄՈՒՆՆԱԹՉԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

 

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ այսօր կառավարության նիստի ժամանակ, ինչպես ժողովուրդը կասեր, «մի կես բերան» խնդրեց կառավարությանը գումար տրամադրել  հոկտեմբերի 5-ին Ուսուցչի տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար:  ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ի պատասխան նշեց. «Չեմ հասկանում` ի՞նչ եք ուզում: Այսինքն` ես հասկանում եմ, այստեղ նստածները հասկանում են, բայց մյուսնե՞րը… Մի քիչ նորմալ բացատրեք՝ ի՞նչ եք ուզում»: Հենց այստեղ էլ փոխնախարարը որոշեց «մուննաթով» շարունակել մանրամասնել` ասելով, որ  Ուսուցչի տոնը հոկտեմբերի 5-ին պատշաճ կազմակերպելու համար Կինոյի եւ թատրոնի ինստիտուտին պետք է գումար հատկացնեն` տասը միլիոն դրամ: Նման տոնայնությունը բոլորովին դուր չեկավ ՀՀ վարչապետին. «Հա, մի հատ էլ նենց մուննաթ ես գալիս մեզ վրա»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ